նոր Ապրանքներ

Artech-ը ընդլայնում Է իր գործունեության շրջանակները նոր ապրանքատեսակների արտադրության մեջ՝ ճարտարապետական շենքերի լուսավորություն ուղղությամբ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուսավորությաններով:
Խելացի ոռոգման նոր համակարգ

Մենք մշակել ենք բոլորովին նոր Խելացի ոռոգման համակարգ, որը կօգնի հաճախորդներին վերահսկել իրենց ոռոգման համակարգերը մոբայլ սարքերից և կանխել ջրի և էներգիայի անհարկի վատնում
ARTECH FLORA Արդյունաբերական լամպեր

Նախատեսված է արդյունաբերական ջերմոցների և ֆիտոտրոնների առաջնային և երկրորդային ֆոտոպարբերական լուսավորություն ստեղծելու համար: Այս լույսերը 380-780 Նմ ալիքի երկարության տիրույթում լուսավորության աղբյուր են՝ ապահովելով բուսական օրգանիզմներին բնորոշ ֆոտոկենսաբանական պրոցեսների բազմազանության ընթացքը: Ծառայության ժամկետը նախատեսված է ավելի քան 60000 ժամ: Լույսի հոսքը տատանվում է 30-ից 150 վտ, ֆոտոնների հոսքը՝ 150-ից 750 մկմոլ/վրկ։ IP54 պաշտպանության աստիճան, էներգաարդյունավետության դաս A+
ARTECH FARM մոդուլներ ուղղահայաց տնտեսությունների համար

Նախատեսված է քաղաքային տնտեսությունների կամ ֆիտոտրոնի արհեստական լուսավորություն ստեղծելու համար: ARTECH FARM մոդուլները լուսավորության աղբյուր են 380-780 նմ ալիքի երկարության միջակայքում՝ ապահովելով բուսական օրգանիզմներին բնորոշ ֆոտոբիոլոգիական պրոցեսների ողջ բազմազանության ընթացքը: Ծառայության ժամկետը հաշվարկվում է ավելի քան 60000 ժամ: Մոդուլներն ունեն լույսի ելքային տարբեր կորեր, որոնք թույլ են տալիս օպտիմալացնել լուսավոր միջավայրի ստեղծումը տարբեր ճարտարապետության ֆիտոցենոզով բույսերի համար: Ճառագայթման հոսքը տատանվում է 15-ից 30 Վտ, ֆոտոնների հոսքը՝ 75-ից 150 մկմոլ/վրկ։ Լրացուցիչ ավտոմատացված սարքավորումները ավելի են հեշտացնում կառավարել լույսի հեռավորությունը բույսերից մեծ տարածքների դեպքում:
Խելացի ոռոգման համակարգ

Խելացի ոռոգման համակարգը կարելի է ընտրել համապատասխան ձեր պահանջներին։
Artech-ի ոռոգման համակարգը ապահովում է համակարգի մոնիտորինգի և վերահսկման ճկունություն՝ ընտրելով ենթահանգույցի սարքերի զանազան տարբերակներ և բջջային հավելվածների կոնֆիգուրացիյաներ:
RS485 կապի միջոցով հիմնական կարգավորիչին միացված մինչև 32 ենթահանգույց սարքեր:
Յուրաքանչյուր ենթահանգույց կարող է ունենալ փականի կարգավորիչ (4 ալիք):
Օդի խոնավության, հողի խոնավության և ջերմաստիճանի տվիչներ, անձրևի տվիչներ։
Ջրի հոսքաչափ:
Ճնշման մոնիտորներ և պոմպերի վերահսկիչ սարքեր։
Եղանակի մոնիտորինգ և անձրևի կանխատեսում վեբ API-ների միջոցով։
Չափված պարամետրեր իրական ժամանակի մոնիտորինգում:
Artech-ի խելացի ոռոգման համակարգում կառավարվող փականների թիվը ֆիքսված չէ, և դուք կարող եք ավելացնել մինչև 16 փականային ենթահանգույց սարքեր, որտեղ յուրաքանչյուրը կարող է կառավարել 4 փական՝ ծրագրավորվող գրաֆիկով 1 շաբաթվա ընթացքում։