
նոր Ապրանքներ
Artech-ը ընդլայնում Է իր գործունեության շրջանակները նոր ապրանքատեսակների արտադրության մեջ՝ ճարտարապետական շենքերի լուսավորություն ուղղությամբ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուսավորությաններով:
Artech-ում մենք հավատում ենք, որ մոտ ապագայում փոքր և միջին չափի գյուղատնտեսական համայնքներիը կդառնան նախընտրելի: Փոքր և միջին չափի գյուղատնտեսության հիմնական առավելությունները կլինեն արտադրվող ապրանքների որակը, էներգիայի և բնական պաշարներիխնայողական մոտեցումը ։ Այն ավելի շատ հենված կլինի «որակի», քան «քանակի» վրա: Սա էլ իր հերթինկստեղծի նոր աշխատատեղեր, մրցակցություն՝ կենտրոնանալով հիմնականում ինչպես նշեցինք արտադրանքի որակի վրա:
Artech-ն առաջարկում է գյուղատնտեսական տեխնոլոգիաների ամբողջական տեսականի Փոքր և միջին չափի գյուղատնտեսության համար: Մենք ունենք նորարարական տեխնոլոգիաներ, ավտոմատացման ապրանքների լայն տեսականի, ինչպիսիք են խելացի ոռոգման համակարգերը, հողի խոնավության և թթվայնության վերահսկման համակարգերը, LED լուսավորություններ քաղաքային վայրերում բույսերի արդյունավետ աճի համար, ինչպես նաև անօդաչու սարքերով ֆերմաներին հսկելու և հետևելու համար: Արդեն բավականին ժամանակ է, որ աշխարհում օգտագործվում են հատուկ անօդաչու սարքեր, որոնք հագեցված են տեսախցիկներով և սենսորներով ամբողջական և համապարփակ տեղեկատվություն ստանալու համար։ Այս տվյալները հավաքվում, վերլուծվում և վերահսկվում են ձեր բջջային սարքիմիջոցով:
Մեր ինժեներական թիմը շատ եռանդով ու հպարտությամբ է մոտենում այս խնդիրների լուծմանը: ARTECH-ի հիմնական սպասարկման ոլորտը գյուղատնտեսությունն է: Մենք նաև տրամադրում ենք ինժեներական ծառայություններ (ապրանքային և ծրագրային ապահովում) արտադրողներին սկսածդիզայնից, ծրագրավորումից մինչև ամբողջական արտադրական ցիկլը:
Մենք պատրաստ ենք ամենակարճ ժամկետներում գտնել լավագույն լուծումները ձեր պահանջների ևառաջադրանքների համար:
Մոբայլ սարքերի միջոցով ֆերմերները կարող են վերահսկել ջրի և էներգիայի հոսքը դեպի ֆերմայի տարբեր տարածքներ, կարգավորել ոռոգման ժամանակացույցը և ստանալ ահազանգեր, եթե հայտնաբերվեն որևէ խնդիրներ կամ անոմալիաներ։
Այս լուսավորության համակարգերը արձակում են լույսի նեղ սպեկտր, որը սերտորեն ընդօրինակում է բնական արևի լույսը՝ բույսերին ապահովելով այն էներգիայով, որն անհրաժեշտ է ֆոտոսինթեզի և աճի համար։
Հսկողության համակարգեր տարբեր սենսորներով և տեսախցիկներով դաշտերը, բերքը և անասունները վերահսկելու համար և հայտնաբերելու հնարավոր խնդիրներ, ինչպիսիք են հրդեհները, կենդանիների ներխուժումները և չորացած տարածքները:

Artech-ը ընդլայնում Է իր գործունեության շրջանակները նոր ապրանքատեսակների արտադրության մեջ՝ ճարտարապետական շենքերի լուսավորություն ուղղությամբ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուսավորությաններով:

Մենք մշակել ենք բոլորովին նոր Խելացի ոռոգման համակարգ, որը կօգնի հաճախորդներին վերահսկել իրենց ոռոգման համակարգերը մոբայլ սարքերից և կանխել ջրի և էներգիայի անհարկի վատնում